Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առքի ու վաճառքի գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/60 Ա
31.01.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առքի ու վաճառքի գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու վերաբերյալ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առքի ու վաճառքի գործարքների իրականացման գլխավոր համաձայնագրի» օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը`
2.1 սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2014 թվականի փետրվարի 03-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առքի ու վաճառքի գործարքների իրականացման համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/80Ա որոշմամբ հաստատված Համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) սահմանված կարգով ծանուցել Համաձայնագիրը ստորագրած առևտրային բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության վերաբերյալ.
2.2 սույն որոշման 2.1.-րդ կետով սահմանված բանկերին ծանուցումն ուղարկելու հետ միասին նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը մինչև սույն որոշման 1-ին կետով հաստատված համաձայնագրի` գործող առևտրային բանկերի հետ կնքումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների ձեռնարկում կատարել համապատասխան լրամշակումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2014 թվականի փետրվարի 03-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առքի ու վաճառքի գործարքների իրականացման համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/80Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյան