«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/232 Ա

17.04.2019

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.04.2019թ. արձանագրություն թիվ 16), քննարկելով «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 12.04.2019թ. միջնորդագրերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Վարդանանց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արուս Հարությունյանին:
2. Գրանցումից հանել «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արծրուն Ավագյանին:
3. «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Վարդանանց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արծրուն Ավագյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ