Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/230 Ա
17.04.2019
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից 2019 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված թիվ Բ/19-02191, Բ/19-02194 և Բ/19-02197 միջնորդագրերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (17.04.2019թ. թիվ 16 արձանագրություն) եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինի անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնները՝ նոր խմբագրությամբ:
2. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 13-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները ու լրացումները:
3. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոններում կատարված փոփոխությունները ու լրացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ