«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/227 Ա
17.04.2019
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (17.04.2019թ. արձանագրություն թիվ 16) եզրակացությունը և քննարկելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 19.03.2019թ., 21.03.2019թ., 11.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել աղյուսակում նշված «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարին.
N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Մհեր Աղամյան «Դիլիջան» մասնաճյուղի կառավարիչ
2. Աղյուսակում նշված անձանց գրանցել որպես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարներ.
N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Արա Կիրակոսյան «Դիլիջան» մասնաճյուղի կառավարիչ
2. Ալվինա Մարտիրոսյան Ներքին աուդիտի անդամ
3. Կարեն Պետրոսյան Ներքին աուդիտի անդամ
4. Քրիստինե Բաբոյան Ներքին դիտարկումների մարմնի աշխատակից
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ