«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/222 Ա

15.04.2019

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) եզրակացությունը և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 03.08.2018թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը,


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արշակ Աղայանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ