«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/218 Ա
11.04.2019
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն 2019 թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,350,000 հատ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2019 թվականի ապրիլի 5-ին ներկայացրել է ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի ապրիլի 10-ի թիվ 15 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ կողմից ներկայացված 1,350,000 հատ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ