«Արցախբանկ» ՓԲԸ «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/217 Ա
10.04.2019
«Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 12.04.2005թ. թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 68-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի եզրակացությունը (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) և քննարկելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի՝ 29.03.2019թ. և 08.04.2019թ միջնորդագրերը և կից փաստաթղթերը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Տալ թույլտվություն «Արցախբանկ» ՓԲԸ-ի «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը:
2. «Արցախբանկ» ՓԲԸ-ի «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթղթերը ստորագրվելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ