«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/216 Ա

10.04.2019

«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) եզրակացությունը և հաշվի առնելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 02.04.2019թ. միջնորդագիրը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Արաբկիր» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցել Տիգրան Թամրազյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ             ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ