«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/213 Ա

10.04.2019

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Աբովյան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-ի մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) և քննարկելով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 14.03.2019թ., 03.04.2019թ. և 08.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Աբովյան» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտակ Մալխասյանին:
3. Արտակ Մալխասյանին գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ              ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ