Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/212 Ա
10.04.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15 հուլիսի 2014 թվականի թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգ»-ի 2-րդ կետը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (10 ապրիլի 2019 թվականի արձանագրություն թիվ 15) և «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 28.03.2019թ., 09.04.2019թ. և 10.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 11.75% մասնակից Աշոտ Երանոսյանին հանել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանից:
2. «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 9% մասնակից Արամայիս Բադալյանին գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում:
3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում գրանցել «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի մասնակից Արամ Սարգսյանի բաժնեմասի չափի փոփոխությունը (բաժնեմասի չափը՝ 5.70% նախկին 2.95% փոխարեն):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ