«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/210 Ա
10.04.2019
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) եզրակացությունը և քննարկելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 01.04.2019թ., 04.04.2019թ., 09.04.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել աղյուսակում նշված «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարներին.
N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Երվանդ Դանոյան «Մեծամոր» մասնաճյուղի կառավարիչ
2. Տիգրան Միրզոյան «Վայոց Ձոր» մասնաճյուղի կառավարիչ
3. Էմիլ Հարությունյան «Շինարարներ» մասնաճյուղի կառավարիչ
4. Վազգեն Աբաջյան «Արագած» մասնաճյուղի կառավարիչ
5. Արթուր Խաչատրյան «Ապարան» մասնաճյուղի կառավարիչ
6. Սուրեն Հովհաննիսյան «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարիչ
2. Աղյուսակում նշված անձանց գրանցել որպես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարներ.
N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Արեգ Հարությունյան Ներքին աուդիտի անդամ
2. Տիգրան Միրզոյան «Մեծամոր» մասնաճյուղի կառավարիչ
3. Էմիլ Հարությունյան «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարիչ
4. Վազգեն Աբաջյան «Ապարան» մասնաճյուղի կառավարիչ
5. Արթուր Խաչատրյան «Արագած» մասնաճյուղի կառավարիչ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ