«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/209 Ա

10.04.2019

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (10.04.2019թ. արձանագրություն թիվ 15) եզրակացությունը, ինչպես նաև քննարկելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 25.03.2019թ., 04.04.2019թ. և 05.04.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արթուր Մաթևոսյանին:
3. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արթուր Մաթևոսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                 ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ