«ԷՐԻՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/206 Ա

09.04.2019

«ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և քննարկելով «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ փոխանակման կետի 05.04.2019թ. դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ փոխանակման կետում (լիցենզիա թիվ 838, հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց 88/2) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը և այդ մասին տեղեկացնել Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման առաջին բաժնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ