«ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/198 Ա
04.04.2019
«ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և քննարկելով «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ փոխանակման կետի 03.04.2019թ. դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համաձայնություն տալ «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ փոխանակման կետում (լիցենզիա թիվ 839, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Կենտրոն Հյուսիսային պողոտա 6/2 հասցեում) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը և այդ մասին տեղեկացնել Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման առաջին բաժնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ