«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/196 Ա

03.04.2019

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (03.04.2019թ. արձանագրություն թիվ 14) եզրակացությունը և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 22.03.2019թ., 25.03.2019թ., 28.03.2019թ. և 02.04.2019թ. միջնորդագրերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Պրիվիլեգիա մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տարոն Ղուկասյանին:
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Սպանդարյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գարեգին Համբարձումյանին:
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Մյասնիկյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արթուր Խաչատրյանին:
4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 14 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտյոմ Ղորխմազյանին:
5. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Շենգավիթ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Լևոն Նիկոլյանին:
6. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 3 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Անդրանիկ Օհանյանին:
7. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Մաշտոց մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արամ Հաբեթնակյանին:
8. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Արաբկիր մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Հարություն Թումասյանին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ