«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում գրանցված գոռ սահակյանին գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/195 Ա

03.04.2019

«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված գոռ սահակյանին գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.04.2019թ. արձանագրություն թիվ 14) և քննարկելով «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի՝ 28.03.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված Գոռ Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ