«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում Դավիթ Մուրադյանին գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/194 Ա
03.04.2019
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում Դավիթ Մուրադյանին գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (03.04.2019թ. արձանագրություն թիվ 14) եզրակացությունը և քննարկելով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի՝ 22.03.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել Դավիթ Մուրադյանին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ