«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/193 Ա

03.04.2019

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (03.04.2019թ. արձանագրություն թիվ 14) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 28.03.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Աղյուսակում նշված անձանց գրանցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասնաճյուղերի կառավարիչների պաշտոններում.

N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Գագիկ Վարդանյան «ՇԵՆԳԱՎԻԹ» մասնաճյուղի կառավարիչ
2. Կարինե Հայրապետյան «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղի կառավարիչ
3. Դավիթ Մամյան «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ» մասնաճյուղի կառավարիչ
4. Հովսեփ Հովսեփյան «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղի կառավարիչ
5. Հրաչյա Մարտիրոսյան «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղի կառավարիչ
6. Վահե Սլդոյան «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» մասնաճյուղի կառավարիչ
7. Սրբուհի Հակոբյան «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» մասնաճյուղի կառավարիչ
8. Վահագն Սեդրակյան «ՍԱՐԱՋՈՎ» մասնաճյուղի կառավարիչ
9. Յուրի Ստեփանյան «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» մասնաճյուղի կառավարիչ
10. Մարատ Պողոսյան «ՄԵՏԱՔՍ» մասնաճյուղի կառավարիչ
11. Արշալույս Գալստյան «ԱԲՈՎՅԱՆ» մասնաճյուղի կառավարիչ
12. Լևոն Քալաշյան «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» մասնաճյուղի կառավարիչ
13. Վահան Ղազարյան «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի կառավարիչ
14. Անդրանիկ Առաքելյան «ԵՂԵԳՆԱՁՈՐ» մասնաճյուղի կառավարիչ
15. Տիգրան Ղրմաջյան «ԳԱՎԱՌ» մասնաճյուղի կառավարիչ
16. Արտաշես Մակարյան «ԵՐԵՎԱՆ» մասնաճյուղի կառավարիչ
17.Վահագն Ասատրյան «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» մասնաճյուղի կառավարիչ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ