«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/190 Ա
03.04.2019
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (03.04.2019թ. արձանագրություն թիվ 14) եզրակացությունը և հաշվի առնելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 29.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Աշոտ Թորոսյանին:
2. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Զելիմ Սիմոնյանին:
3. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Նոր Նորք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ալվինա Մարտիրոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ