«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/184 Ա
01.04.2019
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 221-րդ հոդվածի 2-րդ մասը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) եզրակացությունը և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 14.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Չարենց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Աշոտ Ղուշչյանին:
2. «Արդշինբանկ» ՓԲԸ «Չարենց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Հովհաննես Գալստյանին։
3. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հովհաննես Գալստյանին:
4. «Արդշինբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Աշոտ Ղուշչյանին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ