«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/182 Ա
29.03.2019
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, քննարկելով «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «ՊՈՒԿՈՒՈՏԱՍ ԼԻՄԻՏԵԴ» ընկերության՝ ի դեմս նրա միակ հիմնադիր Ահարոն Մխիթարյանի կողմից 06.03.2019թ., 26.03.2019թ. և 28.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև քննարկելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (27.03.2019թ. թիվ 13 արձանագրություն)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Իրինա Տեր-Աբրամյանին:
2. «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Մուշեղ Գևորգյանին:
3. «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արգամ Աբրահամյանին:
4. «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Գևորգ Բաբայանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ