«Կոնվերս Բանկ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/180 Ա
29.03.2019
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել.
- 15,000,000 ԱՄՆ դոլար ծավալով և
- 2,000,000,000 ՀՀ դրամ ծավալով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի մարտի 15-ին ներկայացված.
- 15,000,000 ԱՄՆ դոլար ծավալով և
- 2,000,000,000 ՀՀ դրամ ծավալով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ