«ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/177 Ա

27.03.2019

«ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) և քննարկելով «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 20.03.2019թ. և 21.03.2019թ. միջնորդագրերը,


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Գևորգ Կարապետյանին:
2. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Մարինե Աղամալյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ