«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/176 Ա
27.03.2019
«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) եզրակացությունը և հաշվի առնելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 15.03.2019թ. միջնորդագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Քանաքեռ-Զեյթուն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցել Սերգեյ Ազարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ