«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարներին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/173 Ա

27.03.2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարներին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 26.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի (ի պաշտոնե վարչության անդամ) պաշտոնում գրանցել Ալյոնա Ստրատանին:
2. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի (ի պաշտոնե վարչության անդամ) պաշտոնում գրանցել Մովսես Էլոյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ