«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/172 Ա
27.03.2019
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) եզրակացությունը և քննարկելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 18.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԴԱՎԻԹԱՇԵՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Նարեկ Մելիքյանին:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԴԱՎԻԹԱՇԵՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գոհար Ալավերդյանին:
3. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՕՊԵՐԱ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Նարեկ Մելիքյանին:
4. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ՀԱՂԹԱՆԱԿ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Սարգիս Առաքելյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ