Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 21.12.2016թ. թիվ 1/941Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/171 Ա

27.03.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 21.12.2016թ. թիվ 1/941Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.03.2019թ. արձանագրություն թիվ 13) եզրակացությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 21.12.2016թ. թիվ 1/941Ա որոշման («ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված գործակալներին ռեգիստրից հանելու և գործակալներին հաշվառելու վերաբերյալ) 1-ին կետի աղյուսակի 9-րդ կետի գործողությունը դադարեցնել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ