«ՀՈՎԱՐԴ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/157 Ա
21.03.2019
«ՀՈՎԱՐԴ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը, քննարկելով «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀՈՎԱՐԴ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 19.03.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ՀՈՎԱՐԴ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ