«ՀՈՎԱՐԴ ՓՐՈՓԸՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/156 Ա

21.03.2019

«ՀՈՎԱՐԴ ՓՐՈՓԸՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը, քննարկելով «ՀՈՎԱՐԴ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀՈՎԱՐԴ ՓՐՈՓԸՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 19.03.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գրանցել «ՀՈՎԱՐԴ ՓՐՈՓԸՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ