«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/410 Ա
28.10.2024
«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 44 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 17.10.2024թ., 18.10.2024թ. և 21.10.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթուղթը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Գրանցել Պեդրո Միգել Վայսին «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ