«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/148 Ա
20.03.2019
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱՐԱՐԱՏՅԱՆ» մասնաճյուղը և մասնաճյուղի կառավարչին գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (20.03.2019թ., արձանագրություն թիվ 12) եզրակացությունը և հաշվի առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության՝ 14.03.2019թ., 18.03.2019թ. և 19.03.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱՐԱՐԱՏՅԱՆ» մասնաճյուղը:
2. Գրանցել Վահե Հերթեցյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱՐԱՐԱՏՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ