«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/143 Ա

18.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 85-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2019 թվականի մարտի 13-ի թիվ 11 արձանագրություն) եզրակացությունը և քննարկելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության 2019թ. մարտի 07-ին և 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի անդանի պաշտոնում գրանցված Էմմա Շանդին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ