ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Արցախ մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/136 Ա

13.03.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Արցախ մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (13.03.2019թ. արձանագրություն թիվ 11) եզրակացությունը և հաշվի առնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 21.02.2019թ. միջնորդագիրը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Թույլատրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Արցախ մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Արցախ մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                   ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ