ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/135 Ա

13.03.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.03.2019թ-ի թիվ 08 ԾՕՀ Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (13.03.2019թ. արձանագրություն թիվ 11) եզրակացությունը և հաշվի առնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բակ բաժնետիրական ընկերության 14.02.2019թ. և 22.02.2019թ. միջնորդագրերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Յան Դիվայնգարթին:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Շաբդան Տագաևին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                           ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ