«ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/128 Ա

12.03.2019

«ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին  փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ 

ՈՒսումնասիրելով «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ (ԳԳ-Ե213) գրավատան կողմից 13.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                       ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ