«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/125 Ա

06.03.2019

«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի մարտի 6-ի թիվ 10 արձանագրություն) և «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության 27.02.2019թ. էլեկտրոնային միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Սոֆյա Բաղդասարյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ