«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/123 Ա
06.03.2019
«ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.03.2019թ. արձանագրություն թիվ 10) և քննարկելով «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2019 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «ԴԱՅՄԵՆՇՆ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «ԴԱՅՄԵՆՇՆ ԱԲՍԸԼՈՒԹ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ