«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/108 Ա
27.02.2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (27.02.2019թ. արձանագրություն թիվ 9) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 21.02.2019թ., 22.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնում գրանցված Վիտալի Գրիգորյանցին՝ վերջինիս թողնելով գրանցված խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Քաջարան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վաչե Ավագյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ