«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընիկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/107 Ա

27.02.2019

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.02.2019թ. արձանագրություն թիվ 9) եզրակացությունը և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 15.02.2019թ. և 21.02.2019թ. միջնորդագրերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի - տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Վահագն Դուրգարյանին:
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 57 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Իռեն Հախվերդյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ