«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Գևորգ Չաուշ» մասնաճյուղը և մասնաճյուղի ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/106 Ա

27.02.2019

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Գևորգ Չաուշ» մասնաճյուղը և մասնաճյուղի ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (27.02.2019թ. արձանագրություն թիվ 9) եզրակացությունը և հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 01.02.2019թ., 12.02.2019թ., 14.02.2019թ. և 19.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ» մասնաճյուղը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Քնարիկ Սարիբեկյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ