«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/97 Ա
20.02.2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2019թ. թիվ 06 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (20.02.2019թ. արձանագրություն թիվ 8) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 19.02.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում գրանցված Արսեն Միքայելյանին:
2. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում գրանցել Արտավազդ Սարգսյանին:
3. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արսեն Միքայելյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ