«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/96 Ա

19.02.2019

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (13.02.2019թ. արձանագրություն թիվ 6) եզրակացությունը և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 16.01.2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Տիգրան Մարգարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ