«Էքուիթի Էյ Էմ» ներդրումային ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/94 Ա

13.02.2019

«Էքուիթի Էյ Էմ» ներդրումային ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման ստուգման եւ գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (13.02.2019թ., արձանագրություն թիվ 6) եզրակացությունը և քննարկելով «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ-ի 01.02.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Էքուիթի Էյ Էմ» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արտակ Նահապետյանին:
2. Գրանցել Գայանե Հովհաննիսյանին «Էքուիթի Էյ Էմ» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
4. Սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ է մինչև 2020թ.-ի փետրվարի 13-ը։

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ