«ԱյԴԻ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/93 Ա
13.02.2019
«ԱՅԴԻԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՅԴԻԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 5,000,000,000 ՀՀ դրամ, 50,000,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 եվրո ծավալով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 13-ի թիվ 6 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 5,000,000,000 ՀՀ դրամ, 50,000,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 եվրո ծավալով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ