«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/92 Ա
13.02.2019
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի (13.02.2019թ. արձանագրություն թիվ 6) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 07.02.2019թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել աղյուսակում նշված «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասնաճյուղերի կառավարիչներին.
N Ղեկավարի անունը, ազգանունը Ղեկավարի պաշտոնը
1. Գագիկ Վարդանյան «ՄԵՏԱՔՍ» մասնաճյուղի կառավարիչ
2. Կարինե Հայրապետյան «ՇԵՆԳԱՎԻԹ» մասնաճյուղի կառավարիչ
3. Դավիթ Հայրապետյան «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ» մասնաճյուղի կառավարիչ
4. Դավիթ Մամյան «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղի կառավարիչ
5. Հովսեփ Հովսեփյան «ԵՂԵԳՆԱՁՈՐ» մասնաճյուղի կառավարիչ
6. Հրաչյա Մարտիրոսյան «ԱՋԱՓՆՅԱԿ» մասնաճյուղի կառավարիչ
7. Վահե Սլդոյան «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղի կառավարիչ
8. Սրբուհի Հակոբյան «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» մասնաճյուղի կառավարիչ
9. Վահագն Սեդրակյան «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» մասնաճյուղի կառավարիչ
10. Յուրի Ստեփանյան «ՍԱՐԱՋՈՎ» մասնաճյուղի կառավարիչ
11. Մարատ Պողոսյան «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» մասնաճյուղի կառավարիչ
12. Արշալույս Գալստյան «ԳԱՎԱՌ» մասնաճյուղի կառավարիչ
13. Լևոն Քալաշյան «ԱԲՈՎՅԱՆ» մասնաճյուղի կառավարիչ
14. Վահան Ղազարյան «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» մասնաճյուղի կառավարիչ
15. Արտաշես Մակարյան «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի կառավարիչ
16. Կարեն Վարդանյան «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» մասնաճյուղի կառավարիչ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ