«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/88 Ա
13.02.2019
«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» (13.02.2019թ. արձանագրություն թիվ 6) եզրակացությունը և քննարկելով «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 07.02.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Եղիշե Սողոմոնյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ