«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/85 Ա
13.02.2019
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 4-րդ ենթակետերը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (13.02.2019թ. արձանագրություն թիվ 6) եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԿԱՊԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գրիգոր Օհանջանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ