«ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գառնիկ գրիգորյանի գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու եվ ղեկավարին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/82 Ա

11.02.2019

«ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գառնիկ գրիգորյանի գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու եվ ղեկավարին գրանցելու վերաբերյալ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1 կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպութան գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (06.02.2019թ. արձանագրություն թիվ 5) եզրակացությունը և «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի 11.12.2018թ., 25․12․2018թ․, 26․12․2018թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերսկսել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 28.12.2018թ. թիվ 1/914 Ա որոշմամբ կասեցված «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում Գառնիկ Գրիգորյանի գրանցման մեկամսյա ժամկետը:
2. Գրանցել Գառնիկ Գրիգորյանին «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ