«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/78 Ա

08.02.2019

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2019 թվականի փետրվարի 06-ի թիվ 5 արձանագրություն) եզրակացությունը, ինչպես նաև «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի` 31.01.2019թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Կարեն Զաքարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ               ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ