«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոններ, «Վերահսկողության կանոնակարգը» և «Արտակարգ իրավիճակներում գործողության կարգը» գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/77 Ա
08.02.2019
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Առևտրի ընդհանուր կանոնները», «Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոնները», «Պետական պարտատոմսերի առևտրի կանոնները», «Արտարժույթի առևտրի կանոնները», «Ժամկետային վարկային ռեսուրսների առևտրի կանոնները», «Կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոնները», «Պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնները», «Պետական պարտատոմսերի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները», «Արտարժույթի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները», «Ժամկետային վարկային ռեսուրսների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները», «Անդամակցության և շուկային մասնակցության կանոնները», «Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոնները», «Շուկա ստեղծողի կանոնները», «Պետական պարտատոմսերի գործակալների գնանշումների կանոնները», «Տեղեկատվության բացահայտման կանոնները», «Սակագների մասին կանոնները», «Վերահսկողության կանոնակարգը», «Էթիկայի և վարվելակերպի կանոնները» և «Արտակարգ իրավիճակներում գործողության կարգը» գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2019 թվականի փետրվարի 06-ի արձանագրություն թիվ 5) եզրակացությունը, ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության 29.01.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 17.01.2019թ. հաստատված «Առևտրի ընդհանուր կանոններ»-ը, «Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոններ»-ը, «Պետական պարտատոմսերի առևտրի կանոններ»-ը, «Արտարժույթի առևտրի կանոններ»-ը, «Ժամկետային վարկային ռեսուրսների առևտրի կանոններ»-ը, «Կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններ»-ը, «Պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոններ»-ը, «Պետական պարտատոմսերի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոններ»-ը, «Արտարժույթի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոններ»-ը, «Ժամկետային վարկային ռեսուրսների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոններ»-ը, «Անդամակցության և շուկային մասնակցության կանոններ»-ը, «Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններ»-ը, «Շուկա ստեղծողի կանոններ»-ը, «Պետական պարտատոմսերի գործակալների գնանշումների կանոններ»-ը, «Տեղեկատվության բացահայտման կանոններ»-ը, «Սակագների մասին կանոններ»-ը, «Վերահսկողության կանոնակարգ»-ը, «Էթիկայի և վարվելակերպի կանոններ»-ը և «Արտակարգ իրավիճակներում գործողության կարգ»-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ